ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն անդրադարձավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված հարցին:
«Անձնական խնդիրները տեղ չունեն ֆեդերացիայում: Մենք քայլ արեցինք, որ բարելավենք ֆեդերացիայում ստեղծված մթնոլորտը: Հետո ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմեցին ինձ, որ ընտրության կարգում խախտում է եղել: Մեր նպատակը մեկն է' մարզական աշխարհը պետք համախմբված լինի: Մեր աշխատանքը պետք է կառուցված լինի երեք կառույցների միջոցով' ֆեդերացիա, նախարարություն, ՀԱՕԿ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Նախարարի խոսքով' ստեղծված իրավիճակի պատճառով տուժեցին երիտասարդ բռնցքամարտիկները, ովքեր մասնակցեցին աշխարհի առաջնությանը և ձեռնունայն վերադարձան այնտեղից: