Կուտակումների ժամանակ մենք եղել ենք Վրաստանում, Լարսի անցակետում, և տեղեկացանք, որ այնտեղ եղել են ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային և սահմանապահ մարմինների ղեկավարները, որպեսզի կարողանանք համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ Այս մասին այսօր՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
«Լարսի ճանապարհը կառուցելիս հաշվի չի առնվել այն, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն: Մենք համոզվել ենք, որ այդ ժամանակ որևէ քաղաքական ենթատեքստ չկար»,- ասաց Հակոբյանը:
Նախարարն ասաց, որ այդ հերթերը վերաբերում են ոչ միայն հայ վարորդներին, իսկ վերջիններս կազմում են շուրջ 25 %-ը։
Անդրադառնալով Լարսին այլընտրանք ունենալուն, Հակոբյանը նշեց, որ դա վերաբերում է միայն բեռնափոխադրումներին. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադրումները»,- նշեց նա:
Վերջինիս խոսքով՝ խնդիրը Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի տիրույթում է։