«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը միանում է «Ալյանս» կուսակցությանը և պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, որ նոր կուսակցություն բացելու կարիք չկա. Կա «Ալյանս» կուսակցությունը, որը բացել է Տիգրան Ուրիխանյանը, և մենք պատրաստվում ենք միասին մասնակցել ընտրություններին։
Իսկ թե էլ ով կմիանա, էլ ով մեզ հետ հնարավոր համագործակցության ձեռք կմեկնի կամ հակառակը, դա արդեն հետագան ցույց կտա, որովհետև ունենք բազմաթիվ առաջարկներ: Հիմա ձևավորվում է թիմը, կհզորացնենք, մեր կառույցները կմիացնենք, բավականին նոր դրույթներ կընդգրկենք, որոնք, կարծում եմ, նորություն կլինեն մեր հասարակության համար, և կփորձենք մեր ազգի մատից փուշ հանել»,- նշեց Ախոյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: