Այսօր՝ ապրիլի 19-ին, «Անի» հյուրանոցում «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված համաժողովին ներկա էր նաև նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը.
«Րաֆֆին իր քայլերն արդեն արել է, առաջադրվեց, երբ շատերը կասկածում էին՝ առաջադրվել, թե՝ ոչ, հայավարի քարոզարշավ արեց՝ հաղթեց և հանգիստ, առանց արյան իշխանությանը ներկայացրեց իր քայլերը: Իմ կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է անի Սերժ Սարգսյանը: Քանի որ Սերժ Սարգսյանը սիրում է շախմատային լեզվով խոսել, հիմա կասեմ այդ լեզվով՝ իր քայլի ժամանակն է: 5 տարի այսպես Հայաստանը չի դիմանա: Ես միանում եմ այն քայլերին, որ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը»։