Թե դրանք ինչ նպատակ ունեն այսօր, երբ ընտրական շրջան չէ եւ քաղաքական դաշտն ակտիվ չէ՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես բացատրեց. «Հանրահավաքները ամենեւին նախընտրական միջոցառում չեն: Դա քաղաքական կյանքի մի կարեւոր բաղկացուցիչն է, երբ դու քո համակիրների հետ հավաքվում ես եւ քննարկում ես քո անելիքները, ճշգրտում, վերախմբագրում ես մոտեցումներդ:
Դա այն է, ինչ պիտի անի ցանկացած կուսակցություն: Վերջին հաշվով չմոռանանք, որ ապրիլի 9-ից հետո «Ժառանգությունն» այլ քաղաքական եւ քաղաքացիական խմբերի հետ ընդունեց հռչակագիր, որը նաեւ նախանշում էր առաջիկա անելիքները: Դրանց մեջ մտնում էր մարզային այցելությունները, որը արեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դրանց մեջ մտնում էր նաեւ երեւանյան հանրահավաքները: Այդ հանրահավաքների վրա զարմանում են նրանք, ովքեր մոռացել են ընդունած հռչակագրի մասին: Հանրահավաքներ հրավիրելը կապ ունի դրա հետ»:
Մանրամասներն՝ aravot.am-ում