Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա էլ հայտարարում է, թե նոր քաղաքական շարժում է ստեղծելու։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Որքանո՞վ է հավանական, որ Ր. Հովհաննիսյանին կրկին կհաջողվի թիվ 1 օպոզիցիա դառնալ, «Իրավունքը» պարզեց ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից։

 

«Նման խնդիր երբեւէ չպետք է դրվի, առավել եւս, որ գիտենք, թե թիվ 1-երը ուր են հասցրել քաղաքական գործընթացները։ Դրա համար կարծում եմ՝ պետք է հասարակությունը կամ թիվ 1-ին ընտրի, կամ էլ քաղաքական ուժերն իրենց գործընթացների ժամանակ կարողանան տեսնել, թե ով է լիդեր լինելու։ Բայց հիմա կարծում եմ, որ դրա ժամանակը չէ, ու դրանից մենք միշտ տուժել ենք...»»,- մեջբերում է «Իրավունքը»: