ԼՈւՐԵՐ.com
-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության մի շարք աշխատակիցներ սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից՝ հրաժարվելով շարունակել ծառայությունը համակարգում:

Պատճառն օգոստոսի 14-ին միասեռականների հետ կապված միջադեպն է, երբ կանացի զգեստներով տղամարդիկ ներխուժել էին ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժին և իրենց «զուգընկերոջը» ոստիկանության կողմից բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել: Միջադեպի հետևանքով ոստիկանության երկու ծառայակիցներ մարմնական վնասվածքներ էին ստացել, նրանցից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց:

 

Ոստիկանության շարքերը լքող աշխատակիցներից որոշներն իրենց քայլը բացատրում են հետևյալ կերպ. «Չենք կարող մնալ մի համակարգում, որտեղ «գեյերն» ազատ կարող են գալ ու ոստիկան ծեծել»: Մյուսներն էլ դժգոհ են ոստիկանապետ Վալերի Օսիպյանից. «թերանում է աշխատանքում»: