ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցության հրապարակման մասին՝ նշեց՝ Հայաստանի անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված։
«Սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է։ Երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ՝ կոտրված: Իսկ կոնկերտ հանգամանքներին կանդրադառնամ ավելի ուշ», - այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանը:
Նա նշեց՝ այս թեմայի շուրջ կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում հարցերին կանդրադառնա ավելի մանրամասն։