«Հրապարակ»-ը գրում է.

Մեր տեղեկություններով, «Ծառուկյան դաշինքի» ձեւավորման ակունքներում կանգնած Արման Վարդանյանը 2017-ի ընտրություններից առաջ նախաձեռնած «Միասնություն» շարժումը կուսակցություն է դարձնում։ Տեւական ժամանակ է՝ այս հարցերով է զբաղված, եւ, ամենայն հավանականությամբ, հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։ Նրա գործընկեր Խաչիկ Գալստյանը՝ Ծառուկյանի նախկին խոսնակը, չի մասնակցում գործընթացին։ Մեզ ասացին, որ կուսակցության կորիզը «հին ու մաշված» դեմքերից չէ բաղկացած, բոլորը երիտասարդներ են, պատրաստվում են ընդդիմադիր կուսակցության հայտ ներկայացնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: