«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից:
Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։