ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը.
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի, ինչպես նաև Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։