«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչեւ վարչապետ, նաեւ նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։
Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր։