«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։ Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա' գնալ-չգնալու վերաբերյալ: Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, եւ Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի' մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։
Հիշեցնենք, որ Ա․ Քոչարյանը եթերում ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ»: