Երևի այդ հարցը տաք հանձնաժողովի նախագահությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է նա երկրորդ անգամ կանչվել ԱԺ մասնակցելու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։
«Հարցեր ունեին, տվեցին պատասխանեցի»,-ասաց Կարապետյանը։
Դիտարկմանը, թե այսինքն սպառիչ չէ՞ին եղել իր նախորդ պատասխանները, որ երկրորդ անգամ են կանչել, Կարապետյանը պատասխանեց․ «Եկեք բացասական պատասխան չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»։
Հարցին, թե Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո՞ են այդ հարցերն առաջացել, Կարապետյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։
Դիտարկմանը՝ հնարավոր է էլի նրան հրավիրեն նիստին մասնակցելու, Կարապետյանը պատասխանեց․ «Հնարավոր է 10 անգամ հրավիրեն պարտավոր ենք գալ և պատասխանել»։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այսօրվա հանդիպումը, Կարապետյանը պատասխանեց․ «Շատ լավ հանդիպում էր»։