«168 ժամ» թերթը գրում է.

Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երեւանի քաղաքապետ ընտրվելու եւ այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրոնկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու եւ ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:

 

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են:

Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաեւ Արտակ Զեյնալյանի եւ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստանալու շանսերը:

Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: