«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով: Ուշագրավն այն է, որ մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան. այդպես է նախատեսված 2012թ. ԱԺ ընդունած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին»
ՀՀ օրենքով: Ըստ այդմ սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Ասել է թե` այս կամ այն անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը հիմա կախված է նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: