Ռոբերտ Քոչարյանի հետ  էքսկլյուզիվ հարցազրույցները դադարում են լինել այդպիսին, քանի որ գրեթե նոր բան ՀՀ երկրորդ նախագահը չի հայտնում։ Այն որ նա պատրաստվում է գալ քաղաքականություն, գաղտնիք չէ ոչ մեկի համար, նրա՝ ընդդիմություն լինելը ևս գուշակությունների ժանրից դուրս է եկել։ Սակայն առաջանում են հարցեր՝ ի՞նչ կարող է փոխվել նրա՝ քաղաքական դաշտ մուտք գործելով և արդյո՞ք նա կարող է լինել Նիկոլ Փաշինյանին հակառակորդ։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել Նիկոլ Փաշինյանին հակառակորդ, որովհետև նա ունի ֆինանսական և մարդկային որոշակի ռեսուրսներ։

 

«Այս առումով նա կարող է դառնալ նոր իշխանության դեմ գործող բևեռներից մեկը, բայց հաշվի առնելով հասրաակության մեջ նրա ցածր վարկանիշը, կարծում եմ, որ կարճ ժամանակում այդպիսի իրական հակակշիռ դառնալ չի կարող։ Դրա համար ամեն դեպքում պետք է տևական քարոզչական աշխատանք, թիմի ձևավորում առանձին կուսակցության ձևավորում։ Այսպես կարճ ժամանակում միանգամից մտնել քաղաքկաան դաշտ կարծում եմ նրան չի հաջողվի»,- նկատեց քաղաքագետը։

Բաղդասարյանը նաև նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվի կոնսոլիդացնել բոլոր ուժերին, որոնք շատ հիացած չեն հեղափոխությամբ՝ դա կտանի լուրջ  ներքաղաքական պայքարի, առճակատման, անգամ հնարավոր են ցնցումներ։

«Բայց շատ բան կապված կլինի առաջիկա ավագանու ընտրություններից որովհետև դրանով կարտահայտվի  ուժերի իարական հարաբերակցությունը և կարծում եմ՝ դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի հստակեցնում քաղաքական գործընթացին մասնակցելու իր ֆորմատը։ Իր մոտ էլ հստակություն չկա, և քաղաքական ուժերը հասարակական աջակցության իրական ծավալները չեն պատկերացնում, իրենք էլ, կարծում եմ, հստակ դիրքորոշում չեն ունենա»,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ առաջիկա ընտրությոնենրի արդյուքների հրապարակումից հետո ամեն ինչ կերևա։