Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերաբերմունքն ու մոտեցումը կհայտնի Դոնեցկի և Լուգանսկի ինքնորոշման կարգավիճակի մասին հանրաքվեի վերջնական արդյունքներից հետո: Այս մասին «Коммерсант» պարբերականին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այն հարցին, թե դաշնայնացման կողմնակիցներն ինչու չրհետևեցին Պուտինի հայտարարություն-խնդրանքին, Պեսկովը պատասխանել է.
«Չի խնդրել, այլ նման առաջարկ է արել: Սակայն, որքան էլ հաշվի առնվի ՌԴ-ի նախագահի հեղինակությունն ու հարգանքը, այդ առաջարկին հետևելը բավականին դժվար քայլ էր: Հաշվի առնելով շրջաններում տիրող լարված իրադրությունն ու անցկացվող ռազմական գործողությունները' բնակիչները ստիպված էին գործել իրենց ծրագրերով»,- ասել է Պեսկովը: