Երևանն այժմ նոր քաղաքապետ ունի։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 475 ընտրատեղամասերի վերջնական տվյալների՝ բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 81,06 % (294109 ընտրող) Նրան հաջորդում է ԲՀԿ-ն է, որն ստացել է 25219 քվե կամ ձայների 6.95%-ը:
Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը, որի օգտին քվեարկել է 4.99%-ը, կամ 18112 քաղաքացի:
Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը: