«Ժամանակ» թերթը գրում է.

Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին:

 

Հայաստանում հացահատիկի եւ անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով եւ գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա եւ ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: