Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հաղթանակ գրանցեց «Իմ քայլը» դաշինքը: ԿԸՀ տվյալներով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ ձայների առաջատար 3 ուժերի մեջ բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը» դաշինքը՝  81,06 տոկոս (294109 ընտրող), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս (25219), «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս (18112)։

Այսպիսով` նախնական տվյալներով ավագանու 65 անդամից 57-ը կլինեն «Իմ քայլը» դաշինքից, 5-ը՝ ԲՀԿ-ից, 3-ը՝ «Լույս»-ից:

 

Ներկայացնում ենք՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու 57 անդամներին.

1. Մարության Հայկ - դերասան

2. Ղազարյան Սրբուհի - ՔՊԿ, ՀՀ վարչապետի աշխատակազմ, վարչապետի խորհրդական

3. Սարգսյան Սերգեյ - անկուսակցական, ԵՊԲՀ դոցենտ, Արաբկիր բ/հ, երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ

4. Սարգսյան Տրդատ - ՔՊԿ, Համալսարանականներ համատիրության կառավարիչ

5. Պապիկյան Մեսրոպ - ՔՊԿ, ՔՊ վերադարձի հիմնադրամ, գրասենյակի մենեջեր

6. Բադալյան Լուսինե- անկուսակցական, Ռադիովան, հաղորդավար

7. Հովակիմյան Վահագն - ՔՊԿ, ՀՀ ԱԺ աշխատակազմ, ԵԼՔ խմբակցության փորձագետ

8. Էյրամջյան Սուրեն - ՔՊԿ, ԷՍԻ ԹԵՔ ՍՊԸ տնօրեն

9. Աբգարյան Իզաբելլա - անկուսակցական, բլոգեր, չի աշխատում

10. Սարգսյան Հրաչյա - Առաքելություն կուսակցության անդամ, Արդշինբանկ ՓԲԸ, սպառողական եւ հիփոթեքային վարկավորման, ռիսկի կառավարման բաժնի պետ

11. Ավետիսյան Ալեքսանդր - ՔՊ, Չի աշխատում

12. Մանուկյան Արթուր - ՔՊԿ, Հովեր պետական կամերային երգչախումբ, երգիչ, Գոյ ազգային փորձարարական թատրոն, դերասան

13. Թուխիկյան Նարինե - անկուսակցական, Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն

14. Ցիրունյան Հայկ - ՔՊԿ, Մատտերսոն ՍՊԸ տնօրեն

15. Բաղդասարյան Նիկոլայ - ՔՊԿ Առնի լեգալ Էյդ ՍՊԸտնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական

16. Մելքոմ Մելքոմյան- անկուսակցական, Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ, գլխավոր իրավախորհրդատու

17. Մանուկյան Արամ - անկուսակցական, Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ, լրատվական ուսումնասիրության ծառայություն

18. Զաքարյան Լեւոն - անկուսակցական, Պետական գույքի գնահատման եւ գույքագրման գործակալություն ՊՈԱԿ, փոխտնօրեն 

19. Հովհաննիսյան Հայկ - ՔՊԿ, ՔՊ վերադարձի հիմնադրամ, կազմակերպիչ

20. Աբրահամյան Գայանե - անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների Հ/Կ նախագահ

21. Բաբայան Գեւորգ - ՔՊԿ, չի աշխատում

22. Հայրապետյան Ռուբեն - անկուսակցական ՀՀ պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ամբիոնի պրոֆեսոր

23. Գրիգորյան Վահագն - ՔՊԿ, ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան ՓԲԸ, քարտային ծառայությունների բաժնի ղեկավար

24. Պիպոյան Լիլիթ - անկուսակցական, ԵՊՀ ասիստենտ

25. Մնացականյան Աշոտ - ՔՊԿ, չի աշխատում

26. Կարապետյան Արսեն - անկուսակցական, Դ-արվեստանոց ՍՊԸ տնօրեն

27. Իսկանդարյան Արման - ՔՊԿ, չի աշխատում

28. Թովմասյան Եվա - անկուսակցական, անհատ ձեռներեց

29. Մազմանյան Պավել- անկուսակցական, Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոն, նորածնային ծառայության ղեկավար

30. Զեյնալյան Նարեկ - ՔՊԿ, Էրեբունի բժշկական կենտրոն, բժիշկ

31. Կոտոլյան Արմեն- անկուսակցական, Վոլնա ՍՊԸ տնօրեն

32, Եղիազարյան Գայանե- ՔՊԿ,ՔՊ հիմնադրամ, Աջափնյակի գրասենյակի գործավար

33. Մելիքյան Հակոբ - Առաքելություն կուսակցություն, Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն ՍՊԸ տնօրեն

34. Հարությունյան Արման- ՔՊԿ, Պրիոր Քոնսալտ ՍՊԸ տնօրեն

35. Սիմոնյան Ռուբեն - ՔՊԿ, Ինսթրումենտ ՍՊԸ, ծրագրերի ղեկավար

36. Ղազարյան Սոնա - անկուսակցական, Ուրբանլաբ սոցիալ մշակույթային հիմնադրամ, հանրային կապերի պատասխանատու

37. Հարությունյան Սերգեյ - անկուսակցական, Տրիադա ստուդիա ՍՊԸ փոխտնօրեն

38. Իսպիրյան Արթուր - ՔՊԿ, Հանրային ռադիո, արխիվի տնօրեն, Կոմիտասի տուն-թանգարան, ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն

39. Անտաշյան Կարեն - անկուսակցական, Բարեւ Այա ՍՊԸ տնօրեն

40. Ջուլհակյան Արուսյակ- անկուսակցական, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ, համահիմնադիր իրավաբան

41. Մնացականյան Վիկտոր- անկուսակցական, Որդան կարմիր հայկական գորգի թանգարանի տնօրեն

42. Սարգսյան Հայկ- ՔՊԿ, ՀՊՏՀ, դասախոս

43. Վարդանյան Գայանե - անկուսակցական, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական Հ/Կ, գործադիր տնօրեն

44. Խաչատրյան Դավիթ- Առաքելություն կուսակցություն, Սոֆթ կոնստրակտ ՍՊԸ, կորպորատիվ զարգացման տնօրեն

45, Գալստյան Սուրեն - ՔՊԿ, Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա ՍՊԸ, ավագ խորհրդատու

46. Ավետիսյան Էդուարդ - ՔՊԿ, Մութեյբլ ՓԲԸ, ծրագրավորող

47. Հովսեփյան Օվսաննա - անկուսակցական, Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ Հ/Կ, հիմնադիր նախագահ

48. Գասպարյան Ավետիս - ՔՊԿ, Նորադենտ ատամնաբուժարան, օրթոպեդ ստոմոտոլոգ

49. Բարսեղյան Էդգար - անկուսակցական, Հանրային ռադիո, հաղորդավար

50. Դավթյան Արթուր- անկուսակցական, Դավթյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ, տնօրեն, Իրավունքի պաշտպան միավորում Հ/Կ, արբիտրաժային դատարանի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ

51. Մկրտչյան Սաթենիկ- անկուսակցական, ՀՀ ԳԱԱ հնագիտության, ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող

52. Ապրեսյան Սերգեյ- ՔՊԿ, Վեոն Արմենիա ՓԲԸ, լոգիստիկայի բաժնի ղեկավար

53. Մկրտչյան Ռազմիկ - ՔՊԿ, չի աշխատում

54. Ասատրյան Սիփան- անկուսակցական, Հաշմանդամություն եւ ներառական զարգացում Հ/Կ, տեղեկատվության մատչելիության մասնագետ

55. Խաչունց Հասմիկ - ՔՊԿ, ՔՊ վերադարձի հիմնադրամ, մեդիամոնիթորինգի մասնագետ

56. Ավանեսով Էռնեստ - անկուսակցական, Շահամի Շահամիրյան Կ/Հ, ուսուցիչ, Հյուսիսային համալսարան, հոգեբանության ամբիոնի դոցենտ

57. Հովհաննիսյան Լեւոն- Առաքելություն կուսակցություն, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, Բանկ, գլխավոր մասնագետ

ԲՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում կունենա 5 թեկնածու: Անուններ դեռևս չի հրապարակվել, սակայն հայտնի՝ Նաիրա Զոհրաբյանն իր աշխատանքը կշարունակի խորհրդարանում: 

Նշենք նաև, որ «Լույս»-ից ավագանիում ներկայացված է լինելու 3 թեկնածու: Սակայն, առաջին համարում գտնվող Արտակ Զեյնալյանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել որպես Ադարադատության նախարար, նրա փոխարեն մանդատը կստանա դաշինքի 4-րդ համարը՝ Անի Սամսոնյանը։

1. Խաժակյան Դավիթ - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար,

2. Խաչատրյան Անի - 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, այժմ՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ,

3. Սամսոնյան Անի - Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %, սակայն ավագանին պետք է ձևավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։

Սոնա Հարությունյան