«Ժամանակ» թերթը գրում է.
Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաեւ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:
«Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի եւ Արամ Սարգսյանի միջեւ: