«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։
Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։ Ընտրակաշառք էր բաժանում եւ քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: