Աշնանացան կատարելու դեպքում մի շարք համայնքներ 1 հա-ի համար իրականացրած ցանքսի համար կստանան 60 հազար դրամի աջակցություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը վերաբերվում է մի շարք սահմանապահ գյուղերի։ 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք»,–ասաց Փաշինյանը և հավելեց, որ պետք է տնտեսությունը ձևափոխել այնպես, որ ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի։