Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին' երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: