Հայաստանի Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել:
Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին: