Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ երկրին՝ խաղաղություն և բարօրություն: