Հայաստւանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվել են նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրել է քրեակատարողական ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոնները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Արտյոմ Մխոյանը մաղթել է արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետևե՛ք ավագ և փորձառու գործընկերներին. նրանցից միշտ էլ կարող եք սովորել, վերցնել լավագույնը: Այսօրվանից ձեզ վրա դրված են նոր պարտականություններ, որոնք պետք է հաղթահարեք պատվով և արժանապատվությամբ»,- ասել է ծառայության պետը՝ կոչ անելով նաև աչալուրջ լինել արատավոր բոլոր երևույթների դեմ պայքարում, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու անունը: