«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումից հետո իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են փոխել իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի մի օր էլ այդ «ուխտն իրենց դռանը չչոքի»։
Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ ինքն անձամբ չի փոխել համարը, չկա նման բան։ Ի դեպ, գաղտնալսման հրապարակումը եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ձեւավորումը՝ Հայաստանում մարդու իրավունքների ուսումնասիրության նպատակով, որոշակի սրբագրումներ են մտցրել իրավապահ կառույցների գործողություններում․ նրանք ավելի զգույշ են դարձել եւ գործեր հարուցելիս աշխատում են պահպանել օրինականությունը։