Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն գոյություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Որևէ մեկն արտահերթ նտրություններին դեմ չէ, խնդյիրը միայն ժամկետների մեջ է։ Սրա շուրջ պայմանավորվածություն գոյություն չունի։ Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերին, իսկ մեր համոզմամբ՝ պետք է գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչը ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը։ Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը՝ ինչքա՞ն ժամանակ հատկացնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում», - նշեց Ռուստամյանը։

Նրա կարծիքով՝ դեկտեմբեր ամիսը որպես ինքնանպատակ դնելը, ճիշտ մոտեցում չէ, եթե խնդիրը միայն հնարավորինս արագ ընտրություններն անցկացնելու հարցը չէ, այլ բոլորի համար հավասար պայմաններով ու հնարավորինս գիտակցված ընտրություններ ունենալն է. «Նման ընտրություններ ունենալու համար ժամանակ ու քայլեր են պահանջվում»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։