«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ռաիսա Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Ռաիսա Գալստյանն այդ պաշտոնին է նշանակվել օգոստոսի 9–ին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ռաիսա Գալստյանը հայտարարագրել է հողամաս: Այլ անշարժ և շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 129 335 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից ու կենսաթոշակից:
Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 293 404 ՀՀ դրամ, իսկ կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 395 368 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 2 688 772 ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: