«Փաստ» թերթը գրում է.

«Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ «HONDA CIVIC 1.8» եւ «NISSAN TIIDA 1.8 I» մակնիշի ավտոմեքենաներ: 

Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է նաեւ թանկարժեք իր, թեեւ նշված չէ, թե ինչ իր է: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 14 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 17 600 000 ՀՀ դրամ: Նշված թվից 12 000 000 ՀՀ դրամը գոյացել է մի ձեռնարկատիրական գործունեությունից, 5 600 000 ՀՀ դրամը՝ մեկ այլ ձեռնարկատիրական գործունեությունից: Հավելենք, որ Դ. Կարապետյանը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում