Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում:

 

Պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ընթացքի ժամանակ «ԿԻԱ ՌԻՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և Անդրանիկի փողոցի թիվ 113/1 հասցեի մոտ հարվածել է մայթեզրին ու կանգնել, որից հետո ավտոմեքենան բռնկվել է:

 

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.15-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է մասնակի:

 

Կատարվում է հետաքննություն: