«Փաստ» օրաթերթը գրում է.
ԻԴԵԱԼ Համակարգը, հանդիսանալով շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցը Հայաստանում, չի դադարում կատարելագործվել և ընդլայնվել։ Այս տարվա առաջին անակնկալը Զորավար Անդրանիկի 108/14 հասցեում նոր՝ հերթական խանութսրահի բացումն է։
Խանութ-սրահում ցուցադրված են եվրոպական առաջատար արտադրողների աշխարհահռչակ ապրանքանիշների վերջին հավաքածուները և նորությունները, իսկ պարբերաբար առաջարկվող ակցիաներն ու հատուկ պայմանները գնումները դարձնում են էլ ավելի շահավետ։
Խանութ-սրահում վստահեցնում են, որ ԻԴԵԱԼ համակարգում շինարարության համար նախատեսված ապրանքների և ծառայությունների ընտրության մշակույթը անընդհատ զարգանում և կատարելագործվում է։
26 տարուց ավելի լինելով ոլորտի առաջատարը՝ ԻԴԵԱԼ համակարգը, չի դադարում հանդես գալ նոր խանութ-սրահներով, մշտապես թարմացվող տեսականիով և շահավետ առաջարկներով։
Ստեղծելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում և մարզերում ԻԴԵԱԼ Համակարգն իր գործունեությամբ նաև խթանում է աշխատաշուկայի նոր որակական չափանիշների ձևավորումը և զարգացումը։
ԻԴԵԱԼ Համակարգում աշխատակիցները անցնում են շարունակական վերապատրաստումներ իրենց մասնագիտական որակները մշտապես բարձր պահելու նպատակով։
ԻԴԵԱԼ Համակարգում առաջնային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը սեփական երկրի նկատմամբ, որը իրականացվում է տարբեր միջոցառումների շրջանակներում։
2024-ին ԻԴԵԱԼ Համակարգում նորություններն ու անակնկալները շարունակական են լինելու։