Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: