Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հոկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ Գեղամ Բալաբեկյանը և հայտնել, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իրեն և իր հորը սեփականության իրավունքով պատկանող տանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր դատախազությունից նյութերը փոխանցվել են տարածքային ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից, սակայն նա զանգերին չի պատասխանել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: