Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նոյեմբերի 1-ի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ազատվել էր պաշտոնից հոկտեմբերի 15-ին։ Ավելի վաղ մենք հայտնել էինք Արեյանի հնարավոր նշանակման մասին։ որ «հավերժ փոխքաղաքապետ» Կամո Արեյանը, ինչպես կատակում են մարդիկ, տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր շատ վաղուց և հաշվի առնելով այս հանգամանքն ու ներկայիս քաղաքապետի և նրա կադրերի անփորձությունը, կարելի էր ենթադրել, որ Արեյանը չի հեռանա քաղաապետարանից՝ կնշանակվի որևէ պաշտոնի: Օրերս էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել «բարիկադները ապամոնտաժելու» գործընթացի մեկնարկի մասին, ինչը ենթադրում էր, որ նախկին փորձառուները նոր իշխանությունում աշխատելու շանս կստանան: Փաստորեն, սա վերաբերվում էր նաև Կամո Արեյանին:
Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից: