Պրահայի կենդանաբանական այգու այցելուները մատղաշ կենդանիների վանդակում կարող են առաջին անգամ տեսնել շատ հազվագյուտ փոքր պանդայի ձագին: Այդ մասինՏԱՍՍ-ին հայտնել Է կենդանաբանական այգու ներկայացուցիչ Լենկա Պաստորչակովան:
«Փոքր պանդայի ձագը գտնվում Է Պրահայի կենդանաբանական այգու գլխավոր մուտքի մերձակայքում տեղավորված հատուկ վանդակում,-ասել Է նա:-Փոքրիկը միայն երկու շաբաթ առաջ Է սկսել ինքնուրույն տեղաշարժվել: Մինչ այդ նա գտնվում Էր մոր՝ երիտասարդ Էգ Վիլմայի լիակատար խնամքի ներքո, որին կենդանիների միջազգային փոխանակման ծրագրով մենք անցյալ տարի ստացել ենք Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկից»: Փոքրիկի հայրը 11 տարեկան արու Պատն Է: Ձագը ծնվել Է երեք ամիս առաջ, բայց կենդանաբանները չԷին շտապում հայտնել այդ ուրախալի նորույթի մասին: Պանդան նրանց հատուկ խնամքի ներքո Էր գտնվում այնքան ժամանակ, քանի դեռ չԷր ամրացել: