Պեկինի Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտարարել են իրենց գիտական հայտնագործության մասին: Կենդանաբանները հայտնաբերել են կարմիր կամ փոքր պանդաների նոր տեսակ, գրում է Science Advances ամսագիրը:
Ըստ գիտնականների՝ այս տեսակի ներկայացուցիչները կարող են լինել աշխարհի ամենահայտնի էկզոտիկ կենդանիները: Դրանից առաջ համարվում էր, որ նման պանդան միակն է իր տեսակում:
Մասնագետները վերլուծել են 65 վայրի կարմիր պանդաների ԴՆԹ-ները: Արդյունքում հնարավոր է եղել այս կենդանիների երկու առանձին տեսակներ առանձնացնել: Մասնագետները նշում են, որ խոսքը գնում է չինական (կարմիր մորթուց և գծավոր պոչերով) և հիմալայան (ավելի բաց դեմքերով) կենդանիների մասին: