ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»: