ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Արմեն Մարտիրոսյանը նշանակել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով'
որոշում եմ.
Արմեն Մարտիրոսյան նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Նյու Դելի)»: