«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այս օրերին շատ է շրջանառվում, թե ինչպես է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ թե դա կանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Եվ որպես հիմնավորում նշվում է, թե երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր պարտականությունները ոչ թե շարունակեց ինքը կատարել, այլ Կարեն Կարապետյանը։ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն' վարչապետի հրաժարականի դեպքում Կառավարությունը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն Կառավարության անդամները (իսկ վարչապետը կառավարության անդամ է) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: