Շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողությունների գործը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` խոսելով ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին:
 
Նա նշեց` համապատասխան փորձաքննություններ են նշանակվել գործը բացահայտելու համար. «Միջազգային մասնագետներ ներգրավված չեն, քանի որ չեմ կարծում, թե մեր մասնագետները բավարար գիտելիքներ և ունակություններ չունեն»,-ասաց նա:
 
Նա նշեց` ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը մտահոգիչ է. «Նախկինում ես անձամբ չեմ հիշում, որ նման դեպք գրանցված լինի: Դեպքի առաջին երեք օրվա ընթացքում կազմվում է նախաքննության պլան, որի շրջանակում նախանշվում են հարցաքննվող անձանց շրջանակը»:
 
Հայկ Գրիգորյանը նշեց` այս փուլում գործի քննության, վարկածների տեսանկյունից խոսելը ճիշտ չէ: