Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ համայնքապետի։ Բողոքի հետքերով նրանց է այցելել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Նա լսեց գյուղացիների բողոք-պահանջները, այնուհետև հանդիպեց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հետ։