Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն է գումարել: Նիստի օրակարգում ներառված հարցերն են՝ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում, ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին, արտահերթ ընթացակարգով։ Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է։ Ընտրությունների արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսոր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։
Ընտրություններին մասնակցել են 8 կուսակցություն և 4 դաշինք։ Ավագանու 65 տեղի համար հայտ էին ներկայացրել 979 թեկնածու։
Ընտրությունների արդյունքում նորընտիր ավագանու կազմում ընդգրկվեցին Իմ քայլը դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը։
Ուղիղ միացումը՝ factor.am-ի: