«Ժամանակ» թերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ցանկացել է Սյունիքի մարզպետ նշանակել ուժային կառույցներում աշխատած գործչի: Առաջարկներ են արվել Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում ուժային կառույցներում աշխատած մի քանի գործիչների, ովքեր, սակայն, մերժել են Փաշինյանի առաջարկը:
Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս նախկինում զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը: Պողոսյանը եւ նրա եղբայրը գործարար կապեր ունեն Իրանի հետ: Մասնավորապես՝ Պողոսյանի եղբայրը երկար տարիներ զբաղվում է Իրանից ցիտրուսային մրգերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: