ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանն իր «բաջանաղն» է, արձագանքեց.
«Մի կողմ ենք դնում, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի «բաջանաղն» է, և բոլորին հարց եմ ուղղում՝ ուրիշ ինչ֊որ առիթ կա՞, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ,։ Վանեցյանը հավաստիացրեց՝ ինքը որևէ առնչություն չունի Գարեգին Բաղրամյանի նշանակման հետ և դրանում որևէ վատ բան չի տեսնում։