Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մինչ ուշ գիշեր քննարկվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) ժամը 19.30 կհրապարակի միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը»։