Ազգային ժողովն ավարտեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը:
Լուսավոր Հայաստանից Տարոն Սիմոնյանն ու Իմ քայլից Լիլիթ Մակունցը հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու ՍԴ դիմելուն, իսկ ԲՀ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
Համապատասխան հարցով փակ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն:
Ազգային ժողովը ՍԴ կարող է դիմել պատգամավորների թվի 3/5-ի կողմ արտահայտվելու դեպքում: