ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտություն մեկ տարի առաջ չի տեսել, սակայն այժմ դրա համար բավարար հիմքեր ունի: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:
«Մեկ տարի առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել այդպիսի անհրաժեշտություն, ըստ այդմ, այդպես է արտահայտվել: Այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է այդ հիմքերը, և, ըստ այդմ, խոսում է այդ մասին»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը կանխատեսումներ չարեց, թե ինչ ճակատագիր կունենա որոշման նախագիծը և հորդորեց սպասել դեպքերի ընթացքին:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Խմբակցությունը նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
2018թ. հուլիսի 5-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսն